Շատերն իհարկե կհիշեն հայկական երգարվեստի ներկայացուցիչներից երգչուհի Ռուզան Ավետիքյանին, ով ժամանակին իսկապես լայն հնչեղություն վայելող արտիստներից էր։
Նրա կատարումներն անգամ շարունակում էին երաժշտական նախագծերում մնալ լավագույն հնգյակներում։

Սակայն ինչպես ասում են եկավ նաև այնպիսի մի պահ, երբ Ռուզաննան ևս հայտնվեց պասիվ արտիստների տասնյակում։
Բավական տևական ժամանակահատված է, ինչ Ռուզաննան ոչ միայն չի հայտնվում հեռուստաէկրաններին, այլ նաև աշխատանքներ չի թողարկում։

Եթե փոքր ինչ ուշադրություն դարձնենք վերջինիս կարիերային, ապա նրա վերջին թողարկած աշխատանքը եղել է մոտ վեց տարի առաջ, ինչն էլ իսկապես շատ տևական ժամանակահատված է իր մեջ ներառում։
Այժմ, սակայն երգչուհին երգում է երևանյան սրճարաններից մեկում։

Ինչպես նկատելի է Ռուզաննան առավել քան կենդանի կատարման կողմնակիցն է, ով չի դադարում իր փոքրիկ, սակայն հավատարիմ լսարանին հիացնել սեփական կատարումներով։

Երգչուհին իր հարցազրույցներից մեկում անգամ անդրադարձ է կատարել իր ներկայիս երկար դադարին, ինչի համար էլ նա նշել է, որ կա պատճառ, սակայն դրա բարձրաձայնման համար այնքան էլ հարմար ժամանակ չէ։