Դե իհարկե մեծն Թամանյան։
Ալեքսանդր Թամանյանն ծնվել է 1878 թ․-ին Կրասնոդարոում։ 1898 թ․-ին մեծն վարպետն ավարտելով տեղի ռեալական ուսումնարանն, ընդունվեց Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանն։

Նա ավարտելով ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքն՝ նկարիչ-ճարտարապետի կոչմամբ արդեն իսկ սկսեց աչքի ընկնել իր հետաքրքիր էսքիզներով։
Նա եղել է Պետրոգրադի ակադեմիայում որպես խորհրդի նախագահը՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքով։

Բավականին տևական ժամանակ ապրելով և ստեղծագործելով Ռուսաստանում՝ նախագծել է բազում շինություններ։
Վերջինս տեղափոխվելով Հայաստան հրավիրվել է ապրելու և ծավալելով մեծ և եռանդուն ստեղծագործական գործողություն դարձել հանրաճանաչ։

Լինելով Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահն, այնուհետև՝ Պետպլանի փոխնախագահն, իսկ հետո Հուշարձանների պահպանման կոմիտեի և Հայաստանում կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը բավականին տևական ժամանակահատված ծավալել է ակտիվ գործունեություն։
Իր ստեղծագործական գործունեությունն Թամանյանն սկսեց Պետերբուրգի Նևսկի պողոտայից։

Նա հայկական եկեղեցու վերակառուցմամբ կարողացավ բոլորի ուշադրությունն հրավիրել դեպի իր աշխատանքը։
Այդպիսի նախագծի իրականացմամբ էլ բացահայտվեց նրա՝ որպես խղճով հետազոտողի հատկություններն, նուրբ ճաշակը և դասական ճարտարապետության խոր իմացությունն։
Այսպիսի և սրան հաջորդող որոշ այլ աշխատանքների միջոցով Թամանյանն լայնորեն ճանաչվեց առաջատար մասնագետների կողմից։