Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում բավականին ակտիվ շրջափուլեր են մշտապես առաջ գալիս։
Հայ հայտնիներն էլ նույնպես իրենց մասով են մասնակիցը դառնում այդ ամենի։

Հայաստանում տեղի ունեցող նոր իրոությունների մասին էլ իր տեսակետն է արտահայտել դերասանուհի Մարջան Ավետիսյանն, ով բավական ակտիվ է այս շրջանում իր միկրոբլոգյան էջում։
Հաճախ վերջինիս կարելի է դիտել նոր հրապարակումներ կատարելիս, որոնք ոչ միայն կարող են վերաբերվել իր անձնական կամ գործնական կյանքին, այլ նաև որոշ հայացքների։

Գաղտնիք չէ, որ Մարջանն այն հայտնիներից է, ով հասցրել է լքել Հայաստանը՝ մշտական բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում։

Հենց էնտեղից էլ դերասանուհին դարձյալ կատարել է մի հրապարակում, որն ուղղված է իր գործընկերներին, որոնց նա խնդրում է, որպեսզի վերջիններս միանան ցույցերին։

Դերասանուհին նաև գրառել է, որ զարմացած է բոլոր այն դերասան և դերասանուհիների վրա, որոնք պարզապես լուռ կերպով հետևում են կողքից նայելով և չեն ունենում իրենց մասնակցությունը ոչնչի։
Դերասանուհին անգամ նշել է, որ այս ամենը եթե նման կերպ շարունակվի, ապա միայն ինքն է բոլոր ֆիլմերում գլխավոր դերերը խաղալու։