Այս պահի դրությամբ ԱԻՆ խոսնակի հաղորդմամբ` դեռևս չի հաջողվել հրդեհը լիովին մարել:
Նախարարությունից հաղորդել են, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասերով:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներն ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն:
17:09-ի դրությամբ պայթյունից տուժած 5-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեխափոխվել է հիվանդասենյակ, տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը:

Նախարարությունը հայտնում է նաև` ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «Էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է տասը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել, հավելում է գերատեսչությունը:
Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում: