Վերջին մի քանի ամիսներն ասես այնքան էլ բարենպաստ արդյունքներ չեն ապահովել առողջապահական համակարգում։
Այդ ամենի շուրջ այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն:

«Դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ։ Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական արագ տեմպով զարգանում է և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ վիրուսի որոշակի ներթափանցում լինելու է»,-նշել է նախարարն:

Ավանեսյանն տեղեկացրել է, թե իրենք զգոն ձևով հետողական են շարունակում գտնվել և առողջապահական համակարգն կրկին պատրաստ է բոլոր տեսակ նոր զարգացումներին․ «Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կհասկանանք՝ արդյո՞ք այս ալիքն ունի ավելի տարածվելու միտում, թե գնում ենք մի փոքր կայունացման»:

Անդրադարձ կատարելով հնարավոր սահմանափակումների մասին հարցինն վերջինս նշել է, թե դրանք կապ կունենան համաճարակային իրավիճակի հետ:

«Այո, եթե հանկարծ համաճարակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել՝ միանշանակ, բայց այս պահին նման իրավիճակ չունենք և որևէ սահմանափակում չի գործում: Մեր խորհուրդն է, որ ԲԿ-ներ այցելելիս կրեք դիմակ»-ասաց նախարարը: