Ժամանակին բավականին հաճախ էկրաններից երևացող Յանա Դանիելյանը միառժամանակ կորել է հանրային տեսադաշտից։ Նա, ինչպես պարզվում է, բավականին հագեցած ու բուռն կյանքով է ապրում։
Յանան որոշել է իրագործել իր մանկության երազանքը և դառնալ անասնաբույժ։ Դրա համար նա ընդունվել է Ագրարային համալսրանի համապատասխան բաժինը։

Այս մասին իր ինստագրամյան սոցհարթակում գրել է անձամբ ինքը՝ Յանա Դանիելյանը՝ ասելով, որ դասախոսական կազմը գոհ է իր առաջադիմությունից և հաճախ է իրեն գովում։ Նա մեծ սիրով է մասնակցում դասերին և իր համար տոն են դասերը։

Յանան նաև ասել է, որ զուգահեռ հասցնում է աշխատել։ Նա նշել է, որ որոշել է առաջանալ գիտության ոլորտում և համարում է, որ բոլորն էլ, որքան էլ դժվար լինի, պետք է ոտքի կանգնեն ու շարունակեն առաջ ընթանալ։

Յանա Դանիելյանը նաև լուսանկար է հրապարակել համապատասխան հագուստով լաբորատորիայից։