ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր միկրոբլոգյան էջում գաղտնիք չէ, որ բավական հաճախ է նորություններ հրապարակում, որոնք շատ հաճախ լինում են ոչ միայն իրենց գործնական կյանքից, այլ նաև անձնական։

Ժամեր առաջ նույնպես նա իր ֆեյսբուքյան էջում կատարել է բավականին հետաքրքիր մի նոր հրապարակում, որն հանրության ուշադրության կենտրոնից նույնպես չի վրիպել։

Աննա Հակոբյանն իրենց առօրյա կյանքից բավականին տարբեր իրավիճակներ է առանձնացրել, թե իրենց գործնականից դուրս առօրյա կյանքն ինչպես է անցնում, ինչը երբեմն հասարակությն աչքից բավական աննկատ է մնում։

Առաջին տիկինն իր և վարչապետի մասնակցությամբ տարբեր քաղաքներից նոր լուսանկարներ է հրապարակել՝ ինչպես սուպերմարկետներում, այնպես էլ հանրային այլ վայրերում ու այգիներում իրենց համատեղ լուսանկարներից և նշել, որ հանրությունն երբեմն իրենց չի նկատում անգամ, սակայն նրանց կողքով անցնելիս են լինում երկրի առաջին դեմքերը։

Լուսանկարներին կից Աննա Հակոբյանն մասնավորապես նշել է․ «Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք», — գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել: