Ժամեր առաջ ողջ հայակական մամուլը սկսեց գրել այն ցավագին լուրի մասին, որ կյանքից հեռացել է հայտնի և սիրված հեռուստալրոգրող և մեկնաբան Գայանե Փայտյանը։

Տասնամյակներ շարունակ հավատարիմ մնալով իր աշխատանքին նա կարողացավ հայ հեռուստադիտողին իր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մատուցել միայն հավաստի տեղեկատվություն։

Վերջինիս անցած ուղին այնքան հարուստ է եղել, որ նրա անունն անգամ միայն տալն էլ բավական է իր մասին պատկերացում կազմելու համար։ Բայց արի ու տես, որ մահն այնքան է դարձել մեր օրերում սովորոկան մի երևույթ, որ շտապեց նրան տանել մեզանից։

Հիշեցնենք, որ նա նախկինում ունեցել էր բավական լուրջ առողջական խնդիրներ, սակայն հրաշքով նաև փրկվել։ Գայանեն ուներ նաև գեղեցիկ ընտանիք և երկու հնգամյան աղջնակների մայր էր։

Այս օրն իսկապես կհիշվի հայկական մամուլի պատմության մեջ, քանի որ այն կորցրեց իր հավատարիմներից մեկին, ով անձնվիրաբար նվիրված էր իր աշխատանքաին։ Վերջինիս փորձն այնքան մեծ էր, ով հիմնել էր նաև դպրոց և նոր սերնդին կրթում ու փոխանցում էր այն գիտելիքները, որոնք իրենն էին։