Երևանյան այս բնապատկերներն ասես ամեն քայլափոխի շարունակել են մեծ ուրախություն պարգևել հատկապես բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքի մի մեծ մասն են հասցրել ապրել և շնչել հենց այն քաղաքում, որը դեռևս նոր էր փորձում քարը քարին դնելով մի մեծ տուն լինել բոլորի համար։

Մեր օրերում էլ իհարկե չեն դադարում առավել քան կատարելագործված ձևով ամեն ինչ առաջ տանել, սակայն այս ամենի մեջ կարծես թե շարունակում է նաև մեծ տեղ գրավել հատկապես նախկինի հետ նաև ներկայի միջև եղած համեմատականը տանելը։

Եթե անցյալ չլինի ասես դժվար կլինի ապրել ներկայով։ Դե, իսկ մարդկանց համար էլ կարծես թե ևս կան և շարունակում են լինել նաև այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են անչափ հետաքրքիր հուշեր արթնացնել մեր քաղաքացիների մոտ։

Մասնավորապես երևանցիներն ասես այնպիսի իրավիճակներ են հասցրել տեսնել և զգալ իրենց վրա այդ ամենը, որոնք վերհիշելիս անգամ հնարավոր չէ չընկնել հուշերի գիրկը։
Նայելով իհարկե այս լուսանկարներին ևս կարելի է ապրել բավական մեծ հուշեր մեր սիրեի քաղաքի հետ միասին։

Շատերի սիրելի Երիտասարդական պալատից՝ նույն հենց Կուկուռուզնիկից մինչ հանրահայտ սրճարաններ և այլ հանրային վայրեր մշտապես ուղեկցվում էին այն մարդկանցով, որոնք ևս առանց մեր քաղաքի իսկապես իրենց կյանքը չէին կարողանում պատկերացնել ինչպես այժմ է։