Երեխայի ծնունդն իհարկե բոլորի կյանքում ամենից հրաշալի երևույթն է եղել՝ բոլոր ժամանակներում։
Օրերս տեղի ունեցավ հենց նման մի հրաշք։

Շատ զույգեր կհասկանան իհարկե այս ամենի ոգևորությունն, քանի որ միայն երկար ժամանակ բալիկի ծնվելուն սպասող ծնողն այժմ կիմանա այս հրաշալի երևույթի քաղցրությունը։
Մոտ յոթ տարի տևած անպտղությունից հետո Սիլվա Գևորգյանն ունեցավ իր հրաշք բալիկին։

Վերջինս իր աննկարագրելի հուզականությամբ և սպասումով լի մայրական բերկրանքի մասին այնքան հուզված է խոսել, որ ծնունդն ընդունող աշխատակազմն անգամ իր հետ հավասար հուզվել են։
Սա իհարկե Աստծո կողմից շնորհված մի մեծ պարգև կարելի է համարել, քանի որ շատ ու շատ զույգեր ևս երկար տարիներ շարունակ սպասումով լի են մնում իրենց բալիկի ծնունդին, սակայն կյանքն ամենքի համար իրենց բաժին հաջողությունն է ասես պատրաստած լինում։

Սակայն ինչպես ասում են հենց այս հրաշքի ծնունդով էլ ևս մեկ հայկական ավանդական ընտանիք համալրվեց և դարձավ լիարժեք։
Մնում է միայն առողջություն մաղթել փոքրիկին և անհոգ մանկություն՝ խաղաղ երկնքի տակ։