Վերջին օրերին երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն բավական աչքի է ընկնում իր կատարած հրապարակումներով։
Նա այժմ ասես իր միկրոբլոգի էջն վերածած լինի հանգստյան էջի։

Արդեն տեղեկացրել էինք, որ երգչուհին այժմ մեկնել է հանգստի և առավել հաճախ հենց էնտեղից է նոր հրապարակումներ կատարում, սակայն նրա էջից կրկին անգամ պարզ դարձավ, որ երգչուհին ետ է վերադարձել։
Նա այս անգամ ցույց է տվել իր որդու տաս ամսականին նվիրված գեղեցիկ արարողությունը, ինչպես նաև ատամհատիկը։

Օրերս էլ սակայն նրա հետևորդներից շատերն հասցրել էին երգչուհուն խնդրել, որպեսզի իր փոքրիկ բալիկից նոր լուսանկարներ հրապարակի, որպեսզի տեսնեն թե ինչպես է նա մեծացել, իսկ երգչուհին ասես երկար սպասեցնել չտվեց նրանց։
Նա շտապեց իր էջում հրապարակել նոր լուսանկարներ փոքրիկ որդու ատամհատիկից։

«Ռոբերտիս 10 ամսականն ու առաջին ատամիկը»,- նկարներին կից նշել է երգչուհին:

Նա իր երկու որդիների ուղեկցությամբ նոր ֆոտոշարքում նշել է, որ իրեն աշխարհի ամենից երջանիկ մայրիկն է համարում և իր բալիկների համար պատրաստ է անել ամեն ինչ։