Հայտնի և սիրված հաղորդավար Հրաչ Մուրադյանն երկար դադարից հետո ևս հանդես եկավ նոր հրապարակմամբ, ինչի նկատմամբ նա անտարբեր անցնել ասես չէր կարող։

Այս շրջանում կարծես շատ հայտնիներ ևս իրենց միկրոբլոգյան էջերում շարունակաբար նոր գրառումներով են ներկայանում, որոշներն էլ անգամ ցավում, որ իրենք ոչնչով չեն կարողանում օգնություն ցուցաբերել, քանի որ հեռու են գտնվում։

Հրաչ Մուրադյանը ևս հանդես է եկել գրառմամբ և նշել, թե որքան է ցավում կատարվածի համար։ նա նշել է, որ չնայած այս գերլարված իրավիճակների մեջ միևնույն ժամանակ չնկատվեց ԱԻՆ-ի աշխատակիցների, բուժօգնության անձնակազմի և մյուսների աշխատանքը, որոնք արեցին և դեռևս անում են հնրավորինը այս ամենից առավել արագ դուրս գալու համար։

Նա նշել է, որ իր մտքերն հանրային կերպով արտահայտելու սիրահար չէ, մինչդեռ անհնարին կլիներ այն տղաներին նաև չնկատել, որոնք իրենց իսկ կամքով՝ կամավոր սկզբունքով են հայտնվել դեպքի վայր՝ փրկելու մեր մյուս քաղաքացիներին։ Սա իսկապես հայի այն տեսակն է, որ անհրաժեշտ է բոլոր ժամանակներում։