Լինել հանրային անձ և առավել ևս արտիստ իհարկե որոշ չափով նաև պարտավորեցնող կարելի է համարել, քանի որ ինքնդ ես արդեն սկսում դառնալ շատերի համար իմիջ թելադրողը։

Զուր չէ, որ հայտնի արտիստների հետ անգամ մշտապես աշխատում են ոճաբաններ և նրանց համար ստեղծում այնպիսի կերպարներ, որոնց մասին ոչ միայն երկար կխոսեն, այլ նաև այդ ամենը կփորձեն կրկնօրինակել։

Հայկական երգարվեստի ներակյացուցիչների թվում ինչ խոսք, ևս կան այնպիսի արտիստներ, որոնք մշտապես դիմում են ոճաբանների և ստեղծում իրենց իսկ տարբերվող ու յուրահատուկ իմիջը, որին ժամանակի ընթացքում շարունակում են նաև նմանակել շատերը։

Երգչուհի Իվետա Մուկուչյանը կարծես նույն այդպիսի արտիստներից մեկն է, ով մշտապես ունեցել է իր յուրօրինակ ոճը և հիացրել բոլորին իր յուրօրինակությամբ։

Այժմ ևս երգչուհին չի զիջում ոչ ոքի իր գեղեցկությամբ։ Վերջին շրջանում նրա ամենից հետաքրքիր և տարբերվող կերպարները այժմ կից ներկայացնում ենք նաև ձեր ուշադրությանը։