Սիրո հավերժ երգիչ և մաեստրո Հայկոն ասես բոլոր ժամանակների համար մշտապես շարունակում է լինել այն սպասված արտիստն իր հանդիսատեսի համար, ով էդպես էլ չդավաճանեց իր սկզբունքները։

Չնայած այն փաստին, որ արդեն տևական ժամանակ է, ինչ երգիչն արդեն հեռացել է կյանքից, սակայն վերջինիս ընկերներն ասես չեն դադարում մինչ օրս սիրել և մեծարել նրան։
Օրերս նույնպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կայացավ մի գեղեցիկ երեկո՝ նվիրված սիրված արտիստի հիշատակին։

Սիրված երգչուհի Զարուհի Բաբայանն իր միկրոբլոգյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել միջոցառումից և նշել, թե որքան սիրով ու կարոտով են մինչ այժմ շարունակում երգչի ընկերների կողմից հնչեցվել նրա երգերը։

Հիշեցնենք, որ Հայկոյի կյանքից հեռանալուց հետո անգամ հանդիսատեսն էդպես էլ չի դադարում վերջինիս հիշատակին նվիրված համերգներին անգամ իր ակտիվ մասնակցությունն ունենալ։

Սիրո հավերժ երգիչն ասես մինչ օրս շարունակում է իր հանդիսատեսին հուզել, սակայն արդեն նրա երգերն հնչեցվում են իր սիրելի գործընկերների շուրթերից։