Թատերական գործիչների միությունից հաղորդել են, որ կյանքից հեռացել է սիրված դերասան Սամվել Սարգսյանը։ Արտիստի կյանքն ավարտվեց 67 տարեկանում։
Նրան ճանաչող բոլոր մարդիկ և իր գործընկերնները մեծ ցավ են ապրել այս լուրի մասին լսելիս և իրենց ափսոսանքի խոսքերն հնչեցրել սիրելի գործընկերոջ մասին։

Նշենք, որ Սամվելը նաև այն հետաքրքիր ձեռագիր և ոճ ունեցող դերասաններից մեկն էր, ով մշտապես իր կերպարների միջոցով ուներ նոր ասելիք և չէր դադարում հանրության համար մշտապես այն սիրված արտիստը մնալ, ում դերերն իսկապես սիրված էին իր հանդիսատեսի համար։

Տարիներ շարունակ մնալով իր սկզբունքներին հավատարիմ դերասան՝ նա իր շատ այլ գործընկերների նման երբեք չկանգնեց այլ ուղու վրա և վաստակեց միայն դերասանի իր աշխատանքով։

Նա դեռևս 80-ականներից աշխատել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Դրանից հետո տեղափոխվել է նաև Երևան և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում աշխատել շուրջ ութ տարի։

Վերջինիս աշխատանքային գործունեությունից զատ նաև տարբեր դժվարին պահեր են տեղ գտել նաև նրա անձնական կյանքում։