Կենսաթոշակների, ինչպես նաև նպաստ ստացողների համար ասես նոր նորություններ են տեղ գտել։
Վերջին շրջանում կարծես թե չեն դադարում կենսաթոշակների մասին նոր փոփոխումներ գրանցվել։

Բոլորովին վերջերս նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ հնարավոր են որոշակի նոր փոփոխումներ արձանագրվել։ Մասնավորապես այդ ամենն առավել քան սերտ կերպով առնչվում են նաև անչափահաս երեխաներ ունեցողներին ևս։

«Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները 2023 թվականի փետրվարի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով։

Նշենք նաև այն մասին, որ գործող կարգավորումների համաձայն՝ արդեն կենսաթոշակները ինչպես նաև նպաստները անկանխիկ կերպով վճարվելու են բանկների, ինչպես նաև Ազգային օպերատորի՝ Հայփոստի միջոցով։

Գալիք տարվա՝ 2023 թվականի փետրվարի մեկից արդեն իսկ Հայփոստը անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարելու։
Ավելին, այն կշարունակի միայն կանխիկ գումարով վճարումներ կատարել։