Մանկության լուսանկարներին հետահայաց անդրադարձ կատարելիս երբեմն հասկանալի է դառնում, թե ինչպես է ստացվել, որ այս կամ այն անհատը հետագայում հասել է որոշակի հաջողությունների կամ ունեցել է նշանակալի ձեռքբերումներ:

Թերևս շատերը ամերիկացի հայտնի արտիստուհի Ջուլիա Ռոբերթսի մանկության լուսանկարներին նայելիս կճանաչեն նրա հոլիվուդյան լիաթոք ժպիտը, որն էլ հետագայում դարձել է դերասանուհու հիմնական այցեքարտն ու ճանաչման գրավականը:

Ջուլիա Ռոբերթսը մեծացել է բավականին ուշագրավ ընտանեկան միջավայրում: Նա տան երրորդ երեխան է:

Մեծ եղբայրը՝ Էրիկը, հետագայում դարձել է դերասանուհու մրցակիցը և լուրջ խոչընդոտներ է առաջացրել քրոջ կարիերայի կայացման ճանապարհին:

Ջուլիայի հայրը և մայրը, չնայած զբաղվում էին տարբեր գործունեություններով, սակայն առանձնահատուկ վերաբերմունք ունեին դերասանության նկատմամբ, և երկուսն էլ հաճախ հանդես էին գալիս տարբեր ֆիլմերում որպես դերասաններ՝ համատեղության կարգով:

Ջուլիան հայտնի է որպես ոտաբոբիկ քայլելու մեծ սիրահար: Ջուլիան երեք երեխաներ է ունեցել. առաջին ծննդաբերության ժամանակ նա երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ տղա և աղջիկ: