Ցանկացած արխիվային լուսանկար արթնացնում է մանկության տարիների մեջ անթեղված քաղցր հուշն ու ապրումները:

Բոլորն էլ մանկության հետ կապված չարաճճի հիշողություններ ունեն, որոնք ամեն անգամ հիշում են, երբ մանկության մասին խոսք է լինում: Իր հետաքրքիր և չարաճճի իրադարձություններով լի մանկության մասին հաճախ է ծիծաղով հիշում Արմեն Պետրոսյանը:

Մենչ անվամբ առավելաբար հայտնի Արմենը շատ արկածախնդիր ու չարաճճի բալիկ է եղել, ով հաճախ է արկածների մեջ ընկել՝ առաջ բերելով ծնողների անհանգստությունը:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Պետրոսյանի հետաքրքիր ու հիշարժան մանկության մասին պատմող մի փոքրիկ, գեղեցիկ դրվագ: Լուսանկարում Արմենը հայրիկի, եղբոր ու քույրիկի հետ է: Նրանք իրենց ամառային հանգիստն են վայելում:

Արմեն ավագն է: Ինչպես երևում է, մանկության տարիներին նա խիտ և խուճուճ մազեր է ունեցել: Ցավոք, Արմենի հայրը տարիներ առաջ մահացել է, սակայն դերասանը հաճախ է հիշում նրան: