Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի օրերին մեր իրականությունում տեղ գտած դեպքերն ու իրադարձություններն անմասն չմնացին ոչ միայն հասարակության ուշադրության կենտրոնից, այլ նաև շատ քաղաքական գործիչների ու վերլուծաբանների։

Օրերս Ապարանում տեղի ունեցած ցավալի միջադեպի, ինչպես նաև վերջին մի քանի այլ ուշագրավ դեպքերի մասին նաև իր անդրադարձն է կատարել քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով մշտապես հետևում է բոլոր ընթացող դեպքերին և բազմիցս անգամներ տալիս իր մասնագիտական գնահատականն ու վերլուծությունը կատարված իրողությունների շուրջ։

Վերջինիս կարծիքով օրերս տեղի ունեցած նոր դեպքերն անմասն չէին մեր հասարակության մի ստվար զանգվածի դեպքում նաև գավառական մտածողությունից։

Նրա գնահատմամբ, սա պարզապես կատարյալ գողապետություն է իր գողական բարքերով և գավառական մտածողությամբ, իր գեներալներով, դատավորներով, մաֆիոզներով և վսեմաշուք գողական միջավայրով։

Ինչու ոչ նաև ռաբիս մշակույթով և այդպես անվերջ։ Ընդհուպ մինչև Վաշվառուի անվերահսկելի տիրապետությամբ։ Ահավոր է նման անկման չափը, սակայն վերականգման թերևս վերջին շանսը։ Վերջինս նաև նշել է, որ անկախ այն ամենից արդյոք կկարողանանք թե ոչ միևնույնն է պետք է անենք այնպես, որպեսզի ստացվի։