Մարդիկ, որոնք մշտապես հանրության կողմից ուշադրության են արժանանում իսկապես քչերն են։
Մինչդեռ կան մեր օրերում այդպիսի արտիստներ, ովքեր իսկապես կարողանում են սեփական անձի հանդեպ այնպիսի ինտրիգ ստեղծել, որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ խոսեն իր մասին։

Մինչդեռ կան նաև այնպիսիք, որոնք առանց որևէ բան անելու հանրությունն ինքն է սկսում խոսել նրանց մասին։ Հենց այդպիսի արտիստներից մեկն էլ նաև Խորեն Լևոնյանն է, ով չի դադարում իր անվան շուրջ հետաքրքրությունների լայն ալիք բարձրացնել։

Դերասանուհի և գործարար Լիկա Մեսրոպյանը, որը հիմա նկարահանվում է «Ամեն տարի գարնանն» հեռուստասերիալում, ինստագրամի իր էջից նկար է հրապարակավ ներկայացրել Խորեն Լևոնյանի հետ:

Հիշեցնենք, որ իրենք ամուսնացել են 2013 թվականին և Խորենն ու Լիկան որդի ունեն՝ Արամն:
Դեռ 2016 թվականից լուրեր են շրջանառվում զույգի բաժանության մասին, բայց նրանք այդ փաստը չեն մեկնաբանում։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջինիս կատարած ահա այս հրապարակումն իրենով նաև նրա հետևորդների կողմից է արժանացել միայն դրական արձագանքի։