Մեր հանրությունն ինչ խոսք կհիշի, որ կար մի շրջան, երբ երգիչ Միստր X-ն բավական հետաքրքրություն էր վայելում հանրության կողմից։
Ավելին, մինչ նրա աչքերը բացելն իր անվան շուրջ ամեն օր տարբեր ասեկոսեներ էին շարունակում շրջանառվել։

Հայ աղջիկներն ասես նրան ամենից շատն էին երկրպագում այդ շրջանում, ով ասես փոքրիկ հնարք էր օգտագործել՝ իր անձն առավել հետաքրքրացնելու համար։
Սակայն եկավ մի շրջան, երբ դա էլ երգիչն հանեց։

Ավելին, երբ նա հայտարարեց, որ պետք է ամուսնանա շատերն այդ շրջանում անգամ տխրեցին։
Երգիչն այդ ժամանակ ամուսնացավ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի հետ։ Զույգն ունեցավ մեկ դուստր, սակայն տևական ժամանակ անց նրանք ամուսնալուծվեցին։

Զույգն այդ շրջանում անում էր հնարավորինս ամեն բան, որպեսզի իրենց դուստրը ոչինչ չնկատի, սակայն մոտեցավ նաև այնպիսի մի պահ, երբ կինն արգելեց, որպեսզի բալիկը շփվի իր հայրիկի հետ։

Սակայն այդ ամենի պատճառի մասին զույգն էդպես էլ չմանրամասնեց։ Տևական ժամանակ շատ լրատվամիջոցներ պարզաբանումներ փորձեձին ստանալ զույգից, սակայն վերջիններս ոչ մի պատճառ չնշեցին հիմնավորելով, որ դա իրենց հետ կապ ունի և չեն ցանկանում հանրայնացնել։