Ներհայաստանյան գերլարված իրավիճակներն ասես չեն դադարում անհանգստություն առաջացնել ոչ միայն մեր՝ հայերիս, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց համար։

Անձինք, որոնք որ ազգությամբ անգամ հայ չեն ևս մեծ մտահոգություն են դրսևորում ներհայաստանյան իրավիճակների շուրջ։

Օրերս նաև իսպանացի պատգամավորը կոչ է արել, որպեսզի միջազգային հանրությունն առավել քան մեծ ուշադրություն ցուցաբերի ադրբեջանական կողմի ուղղությամբ, որը չի դադարում ապօրինաբար կրկին իր ագրեսիան դրսևորել հայկական կողմի ուղղությամբ, քանդելով տներ ու տալով անտեղի զոհեր։

Ջոն Ինարիտուն անգամ խրհրդարանում խոսք է բարձրացրել այս իրողության շուրջ։ Ավելին, վերջինս նաև այցելել է Սոթք՝ իրավիճակին անձամբ մոտիկից ծանոթանալու համար և այն, ինչը նա տեսել է իր աչքով միայն մեկ միտք է առաջ բերել, որ թշնամին շարունակում է ապօրինաբար իր ագրեսիան դրսևորել հայկական կողմի նկատմամբ։

Վերջինս իր խոսքում նշել է, որ գտնվելով այդ հատվածներում ակնանատեսն է եղել, որ Ադրբեջանի կողմից ռմբակոծվել են հայկական հատվածները։