Հարևան պետությունների և Հայաստանի միջև եղած նոր զարգացումներն ինչ խոսք անմասն չեն մնում նաև պատմաբանների և քաղաքագետերի ուշադրության կենտրոնից։

Մինչ երկրների նախագահներն շտապում են որևէ որաշման փոփոխման կամ ինչու ոչ նաև կայացման՝ վերլուծաբաններն էլ ևս իրենց իսկ հերթին տալիս են մասնագիտական վերլուծական գնահատականը վերջիններիս կատարած քաղաքական որոշումների շուրջ։

Վերջին օրերին արցախյան իրադարձություններն նոր անհանգստության ալիք են բարձրացրել հայ հասարակության շրջանում։
Այս պարագայում ասես բավական բարդ գործընթաց է համարվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միտումը։

Լևոն Շիրինյանն այս ամենի հետ կապված նաև իր դիտակետն է արտահայտել նշելով, որ այս ամենի հրահրման հարցում ամենից ակտիվություն դրսևորողը Ռուսաստանն է, ով բավական խորամանկ կերպ է վարվում։

«Դժվարանում եմ մի հարցում. օգնեք, ինչպես բացատրեմ? մեր հայրենակիցներին և ոչ միայն իրենց,որ տվյալ պարագայում ադրբեջանական գործողությունները հրահրվում են Ռուսաստանի կողմից:
Ճիշտ այնպես,ինչպես ժամանակին հայկական ջարդերն ու արմենոցիդը նույն (կներեք,ցարական) Ռուսաստանի կողմից: Ցավոտ է ընդունելը»,- նշել է Լևոն Շիրինյանը։