Երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքն ասես մինչ այժմ չի վարանում դուրս մնալ հանրության ուշադրոթւյան կենտրոնից։
Ինչպես մի քնաի անգամ հասցրել էինք տեղեկացնել՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

Կատարված դեպքի ժամանակ նաև տեսախցիկներ են եղել, որոնք հասցրել են ֆիքսել նաև տեղում տուժած մեր քաղաքացիներից շատերին։ Նրանցից ոմանք անգամ շփոթված են եղել այդ կատարվածից և նրանց մի պահ թվացել է թե հերթական անգամ թշնամին է կրկին մոտենում։

Ականատեսներից մեկը նշել է․ «Մենք հասցրեցինք դուրս եկանք, այնքան մարդ մնաց ներսում։ Սկզբում ուժեղ գմփոց եղավ, որից հետո դուրս եկանք տեսնենք՝ ահավոր ձևի ծուխ ա, հետո երբ արդեն առաջացանք նկատեցինք, որ ամբողջ շենքը փլվելա մեքենաների վրա։

Ինչքան մարդ հասցրեցինք հանեցինք դուրս, մանցածը՝ արդեն փրկարարները»,- պատմում են քաղաքացիները։ Մանրամասները՝ տեսանյութում։