Յուրաքանչյուր հայ ընտանիքի համարին իհարկե առանձնակի ուշադրության է արժանանում հատկապես այն անձը, ով հանդիսանում է մեր երկրի պաշտպանը:

Զինվորներն իսկապես մեզ համար այն թանկ էակներն են, որոնք որ բոլորիս անվտանգությունն են պահպանում բոլոր ժամանակներում:
Ավելին, զուր չէ նգամ այն հանգամանքը, որ շատերն անգամ իրենց աշխատանքային կարիերայի ընթացքում սիրում են անել որևէ քայլ` ի լրումն հենց մեր քաջ մարտիկներին:

Ինչ խոսք, բանակում ծառայելը հեշտ չէ, և բարի երգը, լավ երաժշտությունը օգնում են զինվորին հաղթահարել դժվարություններն ու զրկանքները։
Զինվորական նվագախմբի երաժշտության ներքո զինվորները գնում էին մարտի, կատարում էին զորավարժություններ։
Զինվորները երգում էին երթի ժամանակ, ռազմերթերում, ստուգատեսներում և հատկապես երթադադարներում՝ հանգստի ժամին։
Շատերն անգամ անթիվ հայրենասիրական երգեր են նաև նվիրել մեր սիրելի զինվորներին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ազգի բարօրության և անվտանգության կարևոր գործոնը ապահովելու համար:
Հաղթանակից հետո ռազմական երգերը երկար տասնամյակներ հնչում էին ողջ աշխարհում։

Դրանք հաղթող ժողովրդի երգեր էին՝ հասարակ, հասկանալի, հարազատ կերպարներով, իմաստով լեցուն և անպայման բարի։
Նրանք իրենց մեջ կրում էին հաղթանակի բերկրանքը, լավատեսությունը, հայրենիքի հանդեպ հպարտությունը, վստահությունը ապագայի հանդեպ։