Ն․ խաչատրյանի անվան 113 միջնակարգ դպրոցի կողմից հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ օրերս թշնամու կողմից դրսևորած ագրեսիայի զոհ է դարձել նաև իրենց իսկ դպրոցի պայծառ սաներից մեկը։

Հաղորդագրությունում նշվում է, որ խոր ցավով և կսկիծով են տեղեկացել, թե հակառակորդի վերսկսած պատերազմական նոր աղետալի իրավիճակի պատճառով ինչպես է զոհ դարձել նաև իերնց իսկ դպրոցի սանը։

Դպրոցի էջում նաև նշել են, որ իրենց խարին ցավն են հայտնում ընտանիքի բոլոր անդամենրին՝ կատարվածի համար։
Էդմոնի հիշատակը վառ կմնա բոլորի սրտերում։

Վերջինիս մասին խոսելիս անգամ միայն դրական հիշողություններն են սկսում առաջ գալ յուրաքանչյուրի մոտ։ Ուսուցիչներ, որոնք միայն հայրենասեր և դաստիարակված տղայի հետ էին ամեն օր առնչվում։

Նրա ժպիտն անգամ անհնար է մոռանալ։ Լուսանկարում ևս Էդմոնն հենց այնպիսին է, ինչպիսին նա կար նաև իրականում։ Հումորով, հայրենասեր և բարի։ Ահա այսպես կարելի էր միայն նրան նկարագրել։
Ավաղ նա ևս դարձավ հերոս իր հայրենիքի համար՝ սեփական կյանքն նվիրելով։