Դե իհարկե բոլորիս անչափ սիրելի Նաիրա Շլեպչյանն է՝ առանց ում հնարավոր չէր լինի պարզապես պատկերացնել հայկական եթերը։
Լեգենդար հաղորդավարուհի, ով լիելով շատերի համար լավագույն օրինակը՝ կրթվելու, կատարելագործվելու և վերջապես գեղեցիկ ու հայեցի խոսելու շարունակ նաև մեծ սեր է վայելել հայ հասարակության կողմից։

Երբեմն հաղորդավարուհու անցած ուղին անգամ անչափ բարդ է վերհիշել կամ նկարագրել, քանի որ շատ հաճախ անգամ դրա կարիքը չի լինում։ Այո, նա իսկապես ունեցել է և նաև ունի այնպիսի անուն, ում մասին անգամ անհրաժեշտ չէ մանրամասներ ներկայացնել։

Դեռևս 50-ականներին, երբ նոր բացվեց հայկական եթերը հենց նրա շնորհիվ առաջին իսկ եթերն ազդարարվեց։
Հեռուստատեսությունից զատ նա նաև դասավանդել է Վ․ Բրյուսովի անվան համալսարանում, ինչպես նաև Մանկավարժական համալսարանում։

Նա տարբեր սերունդների կրթել է ինչպես հեռուստատեսային խոսքի և էթիկայի տեսանկյունից, նույն կերպ էլ նաև օտար լեզուների հարցում։
Հենց նրա շնորհիվ հայկական եթերը մի ողջ շունչ է առել։ Նաիրան հեղինակելով և վարելով մի շարք հայտնի ծրագրեր կարողացել է նաև տարբեր սերունդների կրթման հարցում ունենալ իր մեծ ավանդը։

Հաղորդավարուհին չի դադարել նաև տարբեր կրթական, դաստիարակչական, ինչպես նաև ուսուցողական ասպարեզին առնչվող իր հեղինակած ծրագրերով շարունակ լինել օգտակար անգամ մարդկանց ինքնակրթման հարցում։