Դե իհարկե քաղաքապետարանի շենքն է, որն իր արտաքին բավական նկատելի և տարբերվող տեսքով մշտապես առանձնացել է ոչ միայն գեղեցկությամբ, այլ նաև հետաքրքիր ճարտարապետությամբ։
Այն թերևս մեր մայրաքաղաք Երևանի հենց էն հատվածում է գտնվում, որից հենց սկիզբ է առնում նաև կենտրոն համայնքին կապող կողմերից մեկը։

Այն լինելով նաև վարչական նշանակության շենք գտնվում է Արգիշտի 1 հասցեում։ Շենքում տեղակայված է նաև քաղաքային կառավարման մարմինը՝ քաղաքապետարանը։

Շենքն ունի հինգ հարկ, որն էլ իր հերթին զարդարում է նաև 47 մետր բարձրություն ունեցող աշտարակը։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այն կառուցված է երևանյան ճարտարապետության ավանդույթներով։

Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած նախագծով էլ կառուցվել է հայտնի կառույցը, որն իր պատերի ներսում ընդունել և ճանապարհել է ինչպես մեր հազարավոր հայրենակիցների, այնպես էլ նաև օտարազգի ներկայացուցիչների։
Քչերն են գուցե տեղյակ, որ շենքի խոյակների վրա փորագրված են նաև Հայաստանի մայրաքաղաքների անունները։