Դե իհարկե Լուլուն, ում իրական անունն է Լուսինե Բադալյան։ Թերևս հենց իր առաջին ձևափոխված անվամբ նա մուտք գործեց հայկական եթեր և տարիներ շարունակ վարեց տարբեր հաղորդաշարեր։

Ավելին, նրան կարելի էր լսել նաև ռադիոյով։ Այժմ, սակայն ժամանակն ասես բավական շատ բան է փոխել։
Լուլուն վերջին մի քանի տարիների ընթացքում հասցրեց իր ծավալած աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերել նաև պատգամավորի կոչում։

Թերևս հենց նրա ահա այս պաշտոնն էլ հանրության մի զգալի շրջանի մոտ բավական լայն քննարկումների նոր առիթ դարձավ։

Վերջինիս նոր պաշտոնն ասես շատերի համար անչափ ուրախացնող էր և արժանի քայլ, իշխանության կողմից, սակայն շատերի համար էլ բողոքի մեծ ալիք բարձրացրեց, ինչը, սակայն ժամանակի ընթացքում ասես փոքր ինչ նաև մեղմվեց։

Անվանի պատգամավորին անգամ ամբիոնի մոտ շատ հաճախ կարելի է նկատել, ով իր կարծինք է բավական հաճախ հնչեցնում այս կամ այն հարցերի շուրջ, իսկ գործընկերների հետ համամիտ չլինելու դեպքում նաև բանավիճում։