Դե իհարկե Սուրբ Սարգիս եկեղեցին է պատկերված, որը մեր ազգի համար բավականին նշանակալի այն եկեղեցիներից մեկն է, ինչի շուրջ մշտապես տարբեր լեգենդներ են նաև պտտվել։

Այն նաև ի տարբերություն շատ այլ շինությունների բավական լայն հայտնություն է վայելում մեր հայրենակիցների շրջանում։ Շատ երգեր անգամ հենց այս եկեղեցու մասին են գրվել։

Դեռևս քրիստոնեության վաղ շրջանից Հրազդան գետի ձախ ափին է գտհնվել եկեղեցին։ Իր ճարտարապետական առանձնահատկություններով ևս այն բավական առանձնացել է մշտապես։

Հազարավոր հարսանեկան արարողություններ շարունակ հարսի և փեսայի օրհնությունն ստսցել են հենց այս եկեղեցում։ Հարյուրավոր մկրտություններ ևս փոքրիկների անմեղ ճիչով շարունակել են կատարվել հենց այս պատերից ներս։

Տիրոջ այս տունն ասես շատերի համար իր իսկ պատմությունն է ունեցել։ Տարբեր մարդիկ անգամ իրենց երազում են տեսել այն և յուրաքանչուրն իր պատմությունն է սկսել ստեղծել այս եկեղեցու հետ և նպատակ դրել որ հենց այդ եկեղեցում է ինքը մկրտվելու կա պսակադրվելու և հենց էդպես էլ եղել է։