Դե իհարկե մեծն Սևակն, ով իր ձեռագրին բնորոշ կերպով ևս առանձնացել է շատ այլ գրողներից։
Վերջինիս անցած ուղին միայն հիացմունքի և գովեստի արժանի այն ազգային հարստությունը կարելի է համարել, որն հայ գրականության դասագրքերում նաև հարյուրավոր սերունդների կրթման գլխավոր գրավականներից մեկն է։

Սևակի մասին խոսելիս կարծես թե դժվար է առանձնացնել որևէ մի ստեղծագործություն, քանի որ վարպետի բոլոր աշխատություններն իրենց իսկ հերթին մի այլ խորիմաստ բովանդակություն են պարունակում իրենց մեջ։

Նշենք, որ Սևակի այս ստեղծագործությունն իրենից ներակայցնում է մեծն Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածքը։ Վարպետն այն գրել է Մոսկվայում։

Գրողն իր այս ստեղծագործության մեջ նկարագրել է Կոմիտասի միջոցով հայ ժողովրդի պատմությունը, որն հիմնականում նկատելի է եղել հատկապես եղեռնի դրվագներով և միահյուսվել կոմիտասյան երգի տարրերին։

Գրողի հենց այս ստեղծագործությունն ասես բավական տարբերվող է հայ գրականության մեջ և զուր չէ, որ տարբեր նշանակալի գրական միջոցառումներում վերլուծաբանները ևս անդրադառնում են գրողի հենց այս ստեղծագործությանը։