Նշենք, որ Հայաստանն ունի 10 մարզ, որոնց ցանկի մեջ են ներառված ահա այս թվարկվածները։ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր։

Ապրել քարտեզի վրա մի գողտրիկ լեռնաշխարհում և չիմանալ այս փոքրիկ ինֆորմացիան իհարկե հնարավոր չէ։

Սակայն մենք ձեր ազատ ժամանակն առավել քան հետաքրքիր դարձնելու համար կներկայացնենք ահա հենց այսպիսի թեստր, որոնք ոչ միայն հետաքրքիր կդարձնեն Ձեր ժամանակը, այլ պարզապես մեկ անգամ ևս կտան հնարավորություն կրկին վերհիշելու մեր մասին։

Նշենք, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով նույնպես բավական հետաքրքիր տեղում է գտնվում։

Չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանում մենք պատված ենք այնպիսի հարևան պետություններով, որոնց թվում նաև մեր թշնամիներն են գտնվում, սակայն հարկ է արձանագրել նաև մեկ փաստ, որ եղանակային այնպիսի բարենպաստ դիրք է մեզ բաժին հասել, երբ տարվա չորս եղանակներն անգամ հիանալի կերպով մենք կարողանում ենք տեսնել և, որ ամենակարևորն է նաև զգալ բնության այն հրաշքները, որոնք կան։