Դե իհարկե բոլորիս սիրված Կասկադը, որը մշտապես իր առանձնահատուկ գեղեցկությամբ տարբերվել է քաղաքի շատ այլ գեղեցիկ վայրերից։

Այն Երևանի հենց սրտում՝ կենտրոնում է գտնվում և շարունակում մնալ երևանցիների համար հիանալի վայրերից մեկը, ինչպես նաև մի շարք սիրահար զույգերի հանդիպման առաջին իսկ վայրը։

Այն իր ճերմակ գեղեցկությամբ տարվա չորս եղանակներից շարունակ գեղեցիկ իր տեսքն է հաղորդում մեր քաղաքին։ Հատկապես երեկոյան գողտրիկ իր անկյուններում՝ սրճարաններին կից հարյուրավոր մեր համաքաղաքացիներ աշխատանքից հետո շտապում են հենց այդ հատվածում գտնվող սրճարաններում հավաքվել մեկ սեղանի շուրջ և անցկացնել ժամանցը։

Նշենք, որ այն նաև գլխավոր այն կառույցն է, որն իր աստիճաններով միմյանց է կապում քաղաքի կենտրոնն ու Մայր Հայաստան հասնող ճանապարհը։

Փոքրիկ քաղաք, սակայն մեծն Թամանյանական գեղեցիկ ճարտարապետություն, որը չնայած իր երկարամյա կյանքի և ապրած դժվարությունների՝ միևնույնն է չի դադարել պահել իր փայլն ու հմայքը և իր փոքրիկ սրտում տեղավորել այդքան մարդկանց։