Մեծն Համո Սահյանին իհարկե կարելի է միշտ հիշատակել և բոլոր ժամանակներում։ Հայ մեծանուն բանաստեղծ, ով կարողացավ իր տողերի միջոցով նկարագրել բոլոր ժամանակների ամենից կարևոր երևույթները։
Վերջինիս գրվածքներն անգամ հասու են ցանկացած տեսակի մարդու ներաշխարհին։

Սեր, ատելություն, հավատ, ներշնչանք, դավաճանություն, հավատարմություն և էսպես կարելի է անվերջ թվել բոլոր այն գործոնները, որոնք կարելի է հանդիպել վերջինիս գրվածքներում։

Նրա խոսքերից մեկն էլ հենց կարծես թե մերօրյա իրականության վառ արտացոլումն է, երբ գրողը ժամանակին անգամ տվել է վառ բնորոշումն այն ամենի, ինչին մեր ազգն է այսօր առերեսվում։

Երկիրը սովորաբար պատկանում է իշխանությանը, բայց հենց պատերազմ է սկսվում անունը դնում են հայրենիք ու տալիս ժողովրդին։
Գրողի մտքերն անգամ ասես ներկայիս իրականության վառ արտացոլումը լինեին։

Ախ նորից Բարի ճամփա,
Ախ նորից մնաս բարով,
Մի տեսակ տագնապ կա, որ,
Չես ասի ոչ մի բառով։
Վերջինիս քառատողերից յուրաքանչյուրն անգամ իր մեջ պարունակում էր միայն խորիմաստ միտք, որին սերտորեն կարելի է առնչվել։