Շատերն իհարկե կհիշեն մեր հին քաղաքը։ Հին Երևանն իր հին բնակիչներով։ Դրախտային կոլորիտ, որն հարուստ էր առավել քան անհոգ կենցաղային առօրյա կյանքով և իհարկե առավել շատ գերակշռում էր սերն ու հոգածությունն մեկը մյուսի նկատմամբ։

Ժամանակի հետ իհարկե փոփոխությունների է ենթարկվում շատ բան։ Այժմ իհարկե շատ բան է փոխվել այդ ամենից։

Ոչ միայն քաղաքն է իր գեղեցիկ գունապնակներով փոփոխվել, դարձել այլ շինությունների և այլ հեղինակած հատակագծերի քաղաք, այլ նաև մարդկանց վերաբերմունքն ու սերը միմյանց հանդեպ ասես փոփոխությունների է ենթարկվել։

Սերնդների փոփոխման հետ մեկտեղ կարծես շատ բան է փոխվել նաև մեր սիրելի երևանցիների մեջ։ Նոր հայացքներ իհարկե, յուրովի պատկերացումներ և աշխարհայացք ոչ միայն կյանքի այլ նաև սեփական քաղաքի հանդեպ։

Այժմ նաև ընդհանուր կոլորիտն է ասես կրում փոփոխական բնույթ։ Նախկին սրճարանները վերաձևափոխված նորի՝ առավել քան ճոխ, սակայն ներսում ասես այնքան էլ բնական մթնոլորտ չէ՝ լի օրվա խոսակցություններով։ Այժմ ասես արդեն հեռախոներն են միացնում մարդկանց և վիրտուալ տիրույթով շփումը։