Վաղուց արդեն տեղեկացրել էինք, որ դերասան Գևորգն իր նախկին ընտրյալից՝ Իրինայից բաժանվելուց հետո կրկին նոր ընկերուհի ունի և նրանք այժմ ընկերություն են անում։

Հատկապես այդ մասին պաշտոնապես հայտարարելուց հետո դերասանն առավել քան հաճախ է սկսել նոր հրապարակումներ կատարել՝ իրենց միասին անցկացրած ժամանակից գրառումներ անելով։

Օրերս, սակայն նա մի այնպիսի տեսանյութ ցուցադրեց, որն էլ բավական լայն հնչեղություն ձեռք բերեց և հանրության կողմից դարձավ լայն քննարկումների առարկա։

Ինչպես նկատելի է, զույգն իր ազատ ժամանակն էր անցկացնում երևանյան գեղեցիկ վայրերից մեկում և նրա նոր ընտրյալն իր ձեքը պարզելով խնդրում է իրենից, որպեսզի Գևորգն էլ իր ձեռքը մեկնի։
Посмотреть эту публикацию в Instagram
Ահա հենց այս դրվագից հետո էլ տեսանյութն բավական լայն կերպով սկսեց քննարկվել և քննադատվել համացանցի օգտատերերի կողմից։

Շատերն այն բարի խոսքերով բնորոշեցին, սակայն շատերն էլ պարզապես այն ոչ ճիշտ քայլ դրսևորեցին դերասանի կողմից, պատճառաբանելով, որ նա դիտավորյալ է նման հրապարակումներ անում, որպեսզի իր նախկին սերը դա տեսնի, իսկ իրականում կա այդպիսի բան թե ոչ մնում է դերասանի հայեցողությանը։
Ստորև Ձեզ ենք ներկաայցնում նրա նոր տեսանյութը։