Սեյրան Գրիգորյանը գրում է. «Վերջին պшտերազմը և դրան հաջորդած ամիսները ստերի, միֆերի, անհիմն մեղադրանքների և վերագրումների շրջան են։ Ցավոք, անհատներիս հետ միասին շшնտաժներից զերծ չմնաց նաև հայոց փառապանծ բանակը։

2020 թ. հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կատարեց հետևյալ գրառումը. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Առաջին»։

Այս խորհրդավոր հայտարարությանը հայկական մեդիան և «փորձագիտական կորպուսը» արձագանքեցին և մինչև վերջերս էլ անդրադառնում էին հեգնանքով՝ գրեթե ստախոսության մեջ մեղադրելով լուրի հեղինակներին։ Ասում են, թե Գյանջայի միջազգային օդանավակայանին ոչինչ էլ չի պատահել։

Հրապարակում են ինչ-որ լուսանկարներ, որոնց մեջ իբրև թե ավերված Գյանջայի օդանավակայանի փոխարեն պատկերված է Դոնեցկի հրթիռակոծված օդանավակայանը։ Հայկական բանակի նկատմամբ անվստահություն և կասկածանք սերմանող այդ դատողությունները, սակայն, սուտ են, եթե ոչ ավելին։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։Արդեն հոկտեմբերի 4-ին տարբեր երկրների ԶԼՄ-ներ հաղորդել են, որ խոսքը ոչ թե Գյանջայի քաղաքացիական օդանավակայանի, այլ նրանից մոտ 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սաբիրքենդ գյուղի հարևանությամբ գտնվող Դալլյար ավիաբազայի, այսինքն՝ ռшզմական օդանավակայանի մասին է։

Հшրվшծները հասցվել են Աղդամի շրջանի Գուզանլի գլուղի մոտակայքից՝ «Տոչկա-ՈՒ» մարտավարական հրթիռային համալիրով։ Ենթադրաբար Դալլյար ավիաբազայում էին գտնվում ՄԻԳ-25 և թուրքական F-16 կործանիչները։

Ռազմական օդшնավակայանի шվերումը հայկական բանակի ամենից տպավորիչ ռшզմական գործողություններից մեկն էր պատերազմի սկզբում՝ գոնե հոգեբանական առումով։ Ցավոք, այն չունեցավ «Առաջին» բառով ենթադրվող շարունակությունը»։