Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել ներհայաստանյան վերջին իրողությունների շուրջ և տվել իր ցավագին գնահատականը այս ամենի հետ կապված։

Նշենք, որ նա մշտապես հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սրմանը և խիստ կերպով անհանգստանում է իր ամուսնու՝ Գարիկի հայրենիքով և նրա հետագա ճակատագրով։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Ժաննան մի գեղեցիկ լուսանկար է հրապարակել և դրան կից նաև գրառել, թե որքան տաղանդաշատ ժողովուրդ է հայ ազգը, ով իր մեծանուն մարդկանցով կարողացել է աշխարհը փոխել դեպի լավը։

Վերջինս իր խոսքում նշել է, որ հայաստանը փոքր երկիր է, բայց շատ մեծ սրտով է։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որն աշխարհին տվել է տաղանդներ։
Նա նաև թվել է բոլոր այն հանճարեղ մարդկանց անունները, որոնց ճանաչում է նաև ողջ աշխարհը։

«Խնդրեմ․ Շառլ Ազնավուր, Իվան Այվազովսկի, Արամ Խաչատրյան, Միշել Լեգրան, Առնո Բաբաջանյան, Ֆրունզե Մկրտչան, Արմեն Ջիրգախանյան, Միքայել Թարիվերդիեւ, Եվգենի Վախթանգով, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարով, Շեր, Անդրե Աղասի, Գարրի Կասպարով, Յուրի Ջորկաեֆ, Հենրիխ Մխիթարյան և ․․․», — գրել է Ժաննան։