Գաղտնիք չէ, որ երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանն իր բնագավառի մյուս արտիստներից մշտապես առանձնացել է։

Այժմ նրան ոչ միայն կարելի է տեսնել հումորային նախագծերում, այլ արդեն իբրև դասավանդողի կարգավիճակում, քանի որ նա և իր սիրելին՝ Միհրանը, հիմնել են իրենց դպրոց ստուդիան, որտեղ էլ կրթում են սաներին։

Այդ ամենից զատ նաև զույգը չի դադարում ներկայանալ իրենց շրջագայությունների շարքով, իսկ վերջին շրջանում դա ասես հաճախակի է կրկնվում։

Շատերի համար անգամ զարմանալի է շարունակում մնալ, թե ամուսիններն ինչպես են հասցնում աշխատանքի հետ միասին նաև շրջագայել։
Այդ ամենի մասին, սակայն նրանք դեռևս չեն պատասխանել։

Իր միկրոբլոգյան էջում Արփին կրկին անգամ իր հերթական նոր լուսանկարն է ցուցադրել, որին կից մեկնաբանություններ դաշտում նաև իր հետևարդները միայն դրական խոսքեր են շռայլել։
Երկրպագուներից մեկն անգամ նշել է, թե որքան հիացած է Արփիի կանացիությամբ և նրբագեղությամբ, քանի որ մայրիկ դառնալուց հետո նա ասես թե է՛լ առավել է գեղեցկացել և նրբացել։