Հրաշք երգիչներ Էդգար Գևորգյանը և Անուշ Պետրոսյանը չափ չունեցող հուզմունք պարունակող պրեմիերա է ներկայացրել՝ «Արցախը մերն է»։ Հզոր կատարում, որն անհնար է առանց հուզվելու լսել։ Այս հուզառատ երգի խոսքերն ու երաժշտությունը Դավիթ Գասպարյանն է հեղինակել, գործիքավորումը Կարեն Նահապետյանն է արել, միքսն ու մասթերինգը՝ Արրստուդիոն։

Անչափ կարևոր ու հզոր կադրեր պարունակող տեսահոլովակի ռեժիսուրան Արայ Գասոյանն է հեղինակել։ Կադրերում երևում են հզորագույն Մոնթեն և մեր հրաշք խիզախ զի նվորները։

Տեսահոլովակը բուռն արձագանքների է արժանացել երկրպագուների կողմից։ «Արցախը մերնա եղել, մերն էլ կմնա, հայ զի նվորը պարտվել չգիտի, մենք դա վաճաններին ցույց կտանք, որ չեն կարող վաճառել մեր երկիրը»։

Անհնար է չհամաձայնվել թերևս այս խոսքերի հետ․ «Հայոց ազգը ինչքան սուզվի մթում անսահման՝ նորից կծնվի արևի նման»։ Լսեք և զգացեք այս հրաշք կատարման ամեն հնչյունը։