Ինչպես բոլոր ժամանակներում, այժմ ևս հայ հայտնիների շրջանում չեն դադարում նոր ասեկոսեներ և բամբասանքներ շրջանառվել՝ տարբեր թեմաների վերաբերյալ։
Օրերս նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը մի հայտարարությամբ է ներկայացել հանրության ուշադրությանը, ինչի կողքով կարծես թե անտարբեր չեն կարողացել անցնել նաև նրա հետևորդները։

Հերթական երաժշտական նախագծերից մեկում իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր արտիստներ և ըստ հաղորդման ձևաչափի կատարել այն ամենն, ինչ պահանջվել է։

Սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը լսելիս է եղել երգչուհի Օքսի Ավդալյանի աշխատանքը և առաջին իսկ վայրկյանից խնդերել այն դադարեցնեն, որպեսզի ինքն այլևս չլսի դա։ Նշենք, որ խոսքը Օքսիի Mon Ami երգի մասին է, որը YouTube-ում ունի 1մլն դիտում:

Շուշան Պետրոսյանն անգամ իր պատճառներն է ունեցել նման գնահատական տալու համար և նշել, որ յուրաքանչյուր արտիստ, ով իր ուսերին այդ մեծ պատասխանատվությունն է վերցնում՝ նախընտրելով մշտապես ներկայանալ հանրության ուշադրությանը, ապա միևնույն ժամանակ նա չպետք է նաև մոռանա այն մասին, որ պետք է կրթի իր լսարանին։

Արտիստն այն կարևոր անձն է, ով ունի միակ հնարավորությունը՝ հասարակության հետ անմիջական կերպով շփվելու, սակայն արվեստի տեսքով, իսկ նման մակարդակի կատարումներն իրականում երգչուհու դրական գնահատականին այքնան էլ չեն կարող արժանանալ։
Տեսանյութն այժմ կից ներկայացնում ենք նաև ձեր ուշադրությանը։