Արտակարգ դեպք Երևանում. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Վիգեն Հովհաննիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում 3-րդ թաղամասի 18/1 շենքի դիմաց բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Տիգրան Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային։

 
Արտակարգ դեպք Երևանում. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանն, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Արտակարգ դեպք Երևանում. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։ Վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզ  է դարձել, որ Nissan-ի վարորդն եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։

Արտակարգ դեպք Երևանում. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

 
Արտակարգ դեպք Երևանում. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են

Էդտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: