Անահիտն իր հետևորդներին երբեք չի թողնում, որպեսզի ձանձրանան։
Երգչուհին այն արտիստներից է, ով բավական հաճախ է ներկայանում նոր հրապարակումներով և դրանցով տալիս տարբեր հարցերի պատասխաններ, որոնք ժամանակի ընթացքում առաջանում են իր հետևորդների մոտ։

Անահիտի բնորոշմամբ այս շրջանում իր համար եթե կա կարևոր որևէ մեկը, դա միայն իր որդին է։
Ահա այս անգամ էլ նրա հրապարակումն հենց իր որդու մասին է։

Երգչուհին ցույց է տվել իր և տղայի նոր լուսանկարը և դրան կից մակագրել, թե որքան է իր տղան ամեն օր գնալով է՛լ առավել նմանվում իր հայրիկին՝ Հայկոյին։
Արմանի պահելաձևից մինչ խոսելաձև լիարժեք իր հայրիկի կրկնօրինակումն են ասես դարձել։

Ամեն քայլափոխի կարելի է նկատել նրա հայացքը, թե որքան մտածկոտ է, երբ սկսում է իր համար հետաքրքրող որևէ հարցի շուրջ մտորել։ Կողքից նայելիս իսկապես կարելի է հուզվել, քանի որ գենետիկան իսկապես իրենն անում է։

Այժմ երգչուհին ասես բավական ակտիվ աշխատանքային գործունեություն է նաև ծավալում և դրան զուգահեռ որոշ հրապարակումներ կատարում նաև իր անձնական կյանքից։