Նորություն չէ, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն այն արտիստներից է եղել և շարունակում մնալ, ով ոչ միայն իր երգելաոճով է աչքի ընկել, այլ նաև որպես մտավորական և հասարակական գործիչ։

Երկրում տեղի ունեցող իրադարձություններն մշտապես հետաքրքրել են նրան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել տարբեր ժամանակահատվածներում։
Քաղաքական այս թոհ ու բոհի մեջ էլ նույնպես կարելի է նկատել նրան։

Երգիչ Հայկոյի դեպքից հետո շատ վատ վիճակում էր գտնվում Շուշան Պետրոսյանը, ով նաև երկար ժամանակահատված դադարի մեջ էր գտնվում, սակայն այժմ նա կրկին սկսել է հասարակական կարծիք ձևավորել և դարձյալ դուրս է եկել քաղաքական ակցիաներ իրականացնելու։

Այժմ երգչուհին հանդես է եկել մի գրառմամբ, որում իր խոսքն է հնչեցրել վերջին կատարվող իրադարձությունների մասին։
Շուշանը նշել է, որ անչափ շնորհակալ է իր բոլոր այն դերասան, երգիչ և մտավորական ընկերներին, որոնք այժմ բավական ակտիվ են և չեն փորձում տանը ապահով չորս պատի ներսում գտնվել, այլ դուրս են գալիս փողոց, որպեսզի կարծիք ձևավորեն։

Խոսելով նաև երկրում տեղի ունեցող դեպքերի հետ կապված իր մտավախության մասին երգչուհին նշել է, որ իր մտահոգությունն իսկապես շատ է և շատ կցանկանար որպեսզի ամեն բանի վերջնական լուծում տրվեր։
Նա ընդգծել է, որ ցավոք եկավ մի շրջան, երբ արժանապատվությունն կորցրինք անհայրենիք շան որդիքների պատճառով։