Գուրգեն Դաբաղյանը, չանայած բավականին զուսպ, բայց երբեմն-երբեմն հրապարակում է իր և դստրիկի լուսանկարները՝ իր ուրախությունն ու հայրական սրտի բերկրանքը կիսելով իր հետևորդների, իրեն սիրողների, իրենով հետաքրքրվողների հետ։

Գուրգեն Դաբաղյանը հերթական անգամ իր ուրախությունն ու հայրական սրտի սերն է արտահայտել հետևյալ հրապարակմամբ․ «Ասում են հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ոնցա լինում հրաշքը հն՞։ Աստված պահի բոլոր հրաշքներին»։

Երգիչը նաև հրապարակել է իր բալիկի հետ համատեղ լուսանկարներ։ Շատերը կհիշեն, որ Գուրգեն Դաբաղյանն իր առաջնեկ դստրիկին անվանել է Շուշաննա։ Շուշաննան բավականին բաց մաշկով, շիկավուն մազերով գեղեցիկ աղջնակ է։

Մի առիթով Գուրգեն Դաբաղյանի կինը խոստովանել է, որ իրենց սոցհարթակներում պասիվացրել են իրենց չքնաղ դստրիկի հետ կապված հրապարակումները՝ հաշվի առնելով համընդհանուր տրամադրություններն ու զարգացումները։

Գուրգեն Դաբաղյանի տեղադրած լուսանկարների ներքո բազում ջերմառատ ու բարեմաղթանքային մեկնաբանություններ են տեղ գտել։