Առանց ձվի ամենաարագ պատրաստվող չորաբլիթները

Այս չորաբլիթները պատրաստվում են 3 բաղադրիչներով: Շատ համեղ է, սիրում են բոլորը, իսկ ամենակարևորը նա է, որ շատ է ստացվում:

Առանց ձվի ամենաարագ պատրաստվող չորաբլիթները

Բաղադրիչներ՝

մարգարին — 250 գրամ

թթվասեր — 300 գրամ

ալյուր — 2,5-3 բաժակ:

Պատրաստման եղանակը՝

1. Սենյակային ջերմաստիճանի մարգարինը տրորել, խառնել թթվասերի և ալյուրի հետ, ավելացնել փխրեցուցիչ: Հնարավոր է ալյուրը նշվածից շատ կամ քիչ անհրաժեշտ լինի, պետք է ստացվի փափուկ խմոր և ձեռքերին չկպնի:

2. 30 րոպե խմորը թողնել սառնարանում:

3. Այնուհետև բացել խմորը բարակ շերտով, բաժակի օգնությամբ կլոր կտրատել, վրան շաքարավազ ցանել և շարել տապակի վրա, որը նախօրոք ծածկված պետք է լինի յուղաթղթով:

4. Թխել մինչև կարմրելը 180-200 °С ջեռոցում

5. Ստացվում են շերտերով քաղցր չորաբլիթներ: Կարելի է նաև շաքարավազի փոխարեն վրան ցանել քունջութ, արևածաղկի սերմ, կակաչ: Կարելի է նաև բոլորը միասին, դա թողնում ենք ձեր երևակայությանը:

Բարի ախորժակ!

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: