Ինչպես գիտենք արդեն տևական ժամանակահատված է, ինչ Արցախի թեման շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։
Արցախահայությունն ասես մշտապես իր համառությամբ և տոկունությամբ կարողացել է դիմակայել ամեն դժվարության։

Օրերս կարծես թե ամեն ինչ էլ առավել քան գերլարված վիճակի է հասել։
Արցախահայության ամենօրյա կենցաղային կյանքն անգամ դարձել է դժվարին մի հանգամանք տեղի բնակչության համար։

Օրերս լուսանկարիչ Էդգար Հարությունյանն այդ ամենի մասին լուսանկարների շարք է հրապաարկել, թե ի վերջո ինչպես է անցնում արցախահայության օրն այս ժամանակաշրջանում, որոնք շարունակ գտնվում են մարդկային արժեքներից զուրկ հակառակ կողմի ուշադրության ներքո։

Մեկ դրական փաստ միայն որ արձանագրվել է վերջին օերրին գազամատակարարման կայունացումն է, սակայն մնացած ամեն ինչ դեռևս շարունակում է ընթանալ նույն հունով։

Աշխարհից կտրված Արցախը. արցախահայությունն այս օրերին․ ֆոտոշարքն այժմ ցուցադրում ենք կից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թշնամին ևս սկսել է իր ագրեսիան դրսևորել արցախահայության նկատմամբ և շարունակաբար փորձում է ապօրինի կերպով ճանապարհները դարձյալ փակել։