Հայկական էստրադայի անչափ սիրված և պահանջված երգիչներից մեկը՝ Արման Հովհաննիսյանն իր երկրպագուների համար հերթական անակնկալն է արել։
Բավական երկար դադարից հետո նա կրկին նոր գեղեցիկ աշխատանքով է ներկայացել իր հետևորդների ուշադրությանը։

«Ամեն օր», ահա այսպես է երգչի նոր կատարումը կոչվում, որն հասցրել է նրա յութուբյան ալիքում բավական լայն դիտումներ ստանալ։

Վերջինիս երկրպագուներն անգամ չեն վարանել բացառապես միայն դրական և իրենց հիացական խոսքերով բնորոշել վերջինիս նոր աշխատանքը։ Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Կարեն Սևակը։

Հայկական էստրադայի թերևս ամենից հաջողակ աստղերի աշխատանքները կարծես պատկանում են հենց այս հեղինակներին, որոնց շնորհիվ հայ էստրադան շարրունակում է իր արտիստների շրջանում բավական վերելքներ ապրել։

Աստղեր, որոնք շարունակում են նոր հիթային երգեր ունենալ իրենց երգացանկում և լայն պահանջարկ վայելել հասարակության շրջանում։
Դիտելով նաև Արմանի ահա այս աշխատանքի մասին գրված մեկնաբանությունները կարելի է նկատել, որ այն անչափ դուր է եկել վերջինիս երկրպագուներին։ Երգիչն ասես դարձյալ իր ոճին համահունչ կերպով է կիրկին ներկայացել և չդավաճանելով իր սկզբունքներին։ Գեղեցիկ և պարային նոր կատարում։