Վերջին օրերին ողջ հայկական մամուլը շարունակում է շրջանառվել համաշխարհային ճանաչում ունեցած երգիչ Գարուի Հայաստան այցի մասին իրողությամբ։

Երգարվեստի ոլորտում իր ամուր հիմքերն հաստատած արտիստն հերթական անգամ կհյուրընկալվի Հայաստան, ով հասցրել է իր հավատարիմ հանդիսատեսն ունենալ Երևանում։

Երգիչն Երևան կժամանի ապրիլին։ Նա իր այցի համար նոր մի տեսաուղերձով է հանդես եկել՝ հանրությանն նշելով որ անչափ ուրախ է համերգային ծրագրով Երևան այցի համար և մեծ սպասումներով լի է գալու։
Երգիչը խոստովանել է, որ «Անհամբեր սպասում եմ իմ հերթական այցին Երեւան»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ համերգը լինելու է երկու օր շարունակ։ Այն տեղի կունենա ապրիլի 21-ին և 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Համերգային նախագծում ընդգրկված են լինելու երգչի բոլոր հայտնի և սիրված երգերը, որոնք նա կատարել է մինչ այժմ և որոնցով ձեռք է բերել հայտնություն։
Դե ինչ, մինչ հանրահայտ երգիչը կժամանի Հայաստան մնում է, որպեսզի նրա հետևորդներն այս շրջանում մի քանի անգամ ևս լսեն նրա կատարումները՝ ձայնադարանը կրկին թարմացնելու և հիշելու համար այն։