Հայկական եթերի ամենից թեժ և քննարկվող ու քննադատվող դերասանուհի Անժելա Սարգսյսնն իր անձի շուրջ տարբեր ժամանակներում տարբեր լեգենդներ է հասցրել միահյուսել։
Այժմ, սակայն նա արդեն տևական ժամանակ է, ինչ մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում իր դստեր հետ միասին։

Դերասանուհին երբ երկար դադարից հետո դարձյալ սկսեց հայտնվել հեռուստաեթեր կրկին անգամ նրա մասին սկսեցին լայն քննարկումներ գնալ։ Նա ինքն անգամ սկսեց խոսել այն մասին, թե այժմ ինքն ինչպիսի գործունեություն է ծավալում։

Անժելան թերևս նշել է, որ միայնակ կանանց համար աջակցության աշխատանքներ է տանում՝ իր իսկ տանը կացարան հատկացնելով նրանց և հոգեբանական աջակցություն։

Դերասանուհին նաև նշել է, որ այդ ամենն իր համար իսկապես մի նոր մասնագիտություն ձեռք բերելու լավագույն հնարավորություններից մեկն է։

Այժմ էլ Անժելան իր միկրոբլոգյան էջում հրապարակել է նաև դստեր մասնակցությամբ մի լուսանկար, որում նրա աղջիկն ասես առավել քան մեծ է տարիքով երևում քան դերասանուհին ինքը։
Լուսանկարից ինքներդ ևս կարող եք դատել։